|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը, որին ներկա են պաշտոնատար անձինք՝ Հայաստանից և Վրաստանից, մասնավորապես՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, որոնք հանդես կգան բացման խոսքով: Ելույթով հանդես կգան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, ինչպես նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:
Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը:
Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից: