կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 12:22
Հասարակություն

Ռ. Քոչարյանը Դիլիջանում ճաշել է խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ

Ռ. Քոչարյանը Դիլիջանում ճաշել է խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Տավուշի մարզի քաղաքացիների հետ հանդիպումներից հետո օրվա ավարտին Դիլիջանում ճաշել է խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ: «Հայաստան» դաշինքի էջում հրապարակվել է լուսանկար՝ հետևյալ գրությամբ.
 
«Այսօր Տավուշի մեր քաղաքացիների հետ հանդիպումներից հետո օրվա ավարտին հնարավորություն ունեցա ճաշելու իմ վաղեմի լավ ընկեր, խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ:
 
Շնորհակալ եմ Carahunge Dilijan-ին` ջերմ ընդունելության համար։ Ի դեպ, այս բացառիկ հայկական միջավայրը ստեղծել են մեր սփյուռքի եղբայրները:
 
Բոլոր կարող ուժերի համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կրկին կառուցել ուժեղ Հայաստան, որի մասին երազում ենք բոլորս»: