|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Եվրախորհրդարանում կանցկացվի «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում տարբեր դիտանկյուններից կքննարկվի տվյալ երևույթը, կտրվի համապարփակ բնութագիր տարբեր փոխկապակցված երևույթներին, ինչպես նաև կներկայացվեն դրանց դեմ պայքարի ուղիները:Գիտաժողովին կմասնակցեն պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ և ականատեսներ: Հյուրերի թվում են Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը: