| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է «Ժնև - 2» միջազգային համաժողովը՝ ուղղված Սիրիայի հակամարտության կարգավորմանը. հայտնում է Russia Today-ը: Համաժողովին մասնակցում է 39 երկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարները, Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները:
Ուշագրավ է, որ Հայաստանը չկա Սիրիայի հարցով բանակցությունների մասնակից 39 երկրների թվում: Նշենք, որ այդ հարցին երեկ անդրադարձել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: « Հունվարի 22-ին Սիրիայի հարցով շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի կունենան Ժնև-2 բանակցությունները: Ի լրումն հակամարտող կողմերի՝ բանակցություններին մասնակցում է 39 երկիր: Ուշագրավ է, որ այնտեղ են նաև Սիրիայից աշխարհագրորեն և ոչ միայն աշխարհագրորեն այնպիսի հեռու պետություններ, ինչպիսիք են Մեքսիկան, Լյուքսեմբուրգը, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան: Հայաստանը ցուցակում չկա: Հարց է ծագում՝ ինչո՞ւ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Համաժողովին հետևեք ուղիղ միացմամբ: