կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 17:27
Հասարակություն

Հայաստանի գրադարանները Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գիրք և ամսագիր

Հայաստանի գրադարանները Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գիրք և ամսագիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, համաձայն որի` ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների:

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005թ.-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման ծրագրին, և մենք ավելի քան 3740 անուն հայկական գրքեր ենք առաքել՝ հարստացնելու Կոնգրեսի գրադարանի հայկական հետազոտական հավաքածուն: Իսկ այս վերջին երկու տարիներին Հայաստանի ակադեմիական գրադարանները, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն ու Երևանի պետական համալսարանի գրադարանը Կոնգրեսի գրադարան են ուղարկել շուրջ 540 անուն գրքեր, տեսասկավառակներ և ամսագրեր: Իսկ հայկական գրադարանները կարող են ստանալ գրքեր Կոնգրեսի գրադարանի գրափոխանակման շտեմարանից»: