Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Երեկ Գիրք նվիրելու օրն էր: Օրվա առթիվ Հայաստանի մի շարք գրախանութներ գրքեր էին նվիրում իրենց գնորդներին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ այս տարի միջոցառումների մասնակիցների թվի աճ է նկատվել:
«Վերջին անգամ գիրք գնելու համար նման հերթ Ամանորի նախօրյակին էր, իսկ դրանից առաջ` սեպտեմբերի սկզբներին` գրենական պիտույքների բաժնում: Ցավոք, չնայած այս օրերի անցուդարձին, ընթերցողները չեն ավելանում, ընդհակառակը` ընթերցողների քանակը պակասում է: Պետք է նշեմ նաեւ, որ նման միջոցառումները նպաստում են, որ աճի գրքի նկատմամբ հետաքրքրությունը»,- ասաց Վարդանյանը:
Ի դեպ, երեկ գրախանութը շուրջ 1000 անուն գիրք է նվիրել իր գնորդներին եւ ոչ միայն գնորդներին. գրախանութը կազմակերպել էր գրքախաղ` հարցերին ճիշտ պատասխանողները գիրք էին նվեր ստանում: Երեկ սովորականից երեք անգամ ավելի գիրք է վաճառվել «Բուկինիստ»-ում, հիմնականում` մանկական ու գեղարվեստական գրքեր: