կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 02:32
Մշակույթ

2010-ին հրատարակվել է ավելի քան 110 անուն գիրք

2010-ին հրատարակվել է ավելի քան 110 անուն գիրք

2010թ. իրենց առաջին բեմելն են նշել մոտ 40 երիտասարդ դերասաններ, իսկ կինոարվեստի բնագավառում կինոգործիչների կողմից իրականացվել են 14 կինոնախագծեր: 2011թ. կավարտվի եւս 3 լիամետրաժ ֆիլմ, ինչի մասին փաստում է Մշակույթի նախարարությունը` ամփոփելով 2010թ. իրադարձությունները:

 

Մշակութային կրթության բնագավառում ստեղծվել են ՀՀ եւ ԼՂՀ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող շնորհալի երեխաների եւ պատանիների տեղեկատվական բանկ, որում ընդգրկվածների համար կազմակերպվել են գիտաճանաչողական ուղեւորություններ:

 

Ընթացիկ տարում հրատարակվել է ավելի քան 110 անուն գիրք. հատկանշական են Հայաստանի ժառանգությունը ներկայացնող ուսումնասիրությունները, երկլեզու եւ եռալեզու ալբոմները, հայ մշակույթի գործիչների հոբելյանական հրատարակությունները, հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունները. «Մոմիկ Մանրանկարիչ», «Հարություն Կալենց», «Սուրեն Սաֆարյան», «Կոմիտաս Վարդապետ», «Գուսան Շահեն», «Հովհաննես Չեքիջյան», «Խաչատուր Աբովյան»...