Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին»` Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Բոլորս գիտենք անուն առ անուն Հայաստանի դեղ ներկրող մաֆիոզներին, հանցագործներին, որոնք պետք է վաղուց բանտ նստած լինեին, որովհետև նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են կեղծ դեղեր, որոնց ազդող կոմպոնենտը կա\'մ ընդհանրապես չկա, կա\'մ հակառակ ազդեցությունն են ունենում»:
Պատգամավորը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե կոնվենցիայի վավերացման արդյունքում ինչպե՞ս կկարողանանք քրեական պատասխանատվություն կիրառել, ո՞վ է բռնելու մանկական կեղծ սնունդ ներկրող հանցագործների` հայ մաֆիոզների ձեռքը:
«Հիմա ի՞նչ երաշխիքներ ունենք, որ, վավերացնելով այս կոնվենցիան, ինչն անպայման կանենք, կկարողանանք քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր հայկական դեղային մաֆիոզներին, որոնց անուն առ անուն բոլորս էլ հրաշալի գիտենք»,- ասաց Զոհրաբյանը:
Ըստ նրա` խոշոր դեղագործական ընկերություններում արտադրում են երրորդ երկրների համար շատ ավելի էժան դեղեր, որոնց ազդող կոմպոնենտը գրեթե զրոյական է:
Հիմնական զեկուցող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե, ըստ իրեն, հարցը քրեական մարմիններին է վերաբերում, դա բարդ խնդիր է, որը միայն առողջապահության դաշտում չէ: «Վերաբերում է նաև հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին: Միասին լուծման դեպքում կարող ենք երաշխիք ունենալ, որ այս հարցը էլ չի բարձրացվի»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց նաև, որ ինքը համաձայն է ազգային ծրագիր մշակելու գաղափարին: