|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը 177 էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»:
Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և նրա մասին 214 էջանոց արձակ ստեղծագործություն է գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել է գրքի 100 օրինակ։
Գրքում Հիտլերի և Նիկոլ Փաշինյանի համեմատություններ կան, օրինակ, Հիտլերը հայելու առաջ ճառասացության վարժություններ էր կատարում, իսկ «Նիկոլի մոտ գերազանցում է աջ ձեռքի լայնակի թրումը(թրատումը)»»։