|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար եվրոպական կողմի միայն ցանկությունը բավարար չէ: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ներդրում, որի ականատեսը դեռեւս չենք եղել: Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Եվրոպացիները հայտարարում են, որ ցանկանում են պահպանել Միջուկային գործարքը: Սակայն մենք դեռեւս չենք տեսել, որ նրանք պատրաստ են ներդրում կատարել այդ նպատակով»,- ասել է նա՝ հավելելով. «Այն, որ հայտարարում եք միջազգային որեւէ համաձայնագրի պահպանման` ձեր ցանկության մասին, մի բան է, իսկ այդ նպատակով որոշակի ներդրում կատարելը՝ բոլորովին այլ բան: Եվրոպացիները դեռեւս դա ցույց չեն տվել»:
Զարիֆը Նյու Յորք է մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական-սոցիալական խորհրդի նիստին: