|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման ուղղությամբ նոր ջանքեր կգործադրի: Այս մասին աստեղեկացնում Associated press գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Ջերեմի Հանթը ժամանակավորապես դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը եւ մեկնել Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Նա խոստացել է ջանք չխնայել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման եւ տարածաշրջանում էսկալացիայի թուլացման համար:
Գործակալությունն ընդգծում է, որ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարցի զգայունության եւ կարեւորության պատճառով որոշել է անձամբ ուղեւորվել Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ԱԳ ղեկավարների խորհրդի նիստին, որի օրակարգում է նաեւ Իրանի հարցը:
«Մերձավոր Արեւելքն այսօր աշխարհի ամենաանկայուն հատվածներից մեկն է, եւ եթե տարածաշրջանի երկրները միջուկային զենք ունենան, այն կվերածվի մարդկության դեմ գլոբալ սպառնալիքի»,- ըստ Guardian-ի` ասել է Հանթը՝ շեշտելով, որ ջանք կգործադրի իրավիճակի հետագա սրումը կանխելու համար: