|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի միջուկային գործարքը պահպանելու համար: Այդ մասին Զարիֆն ասել է Պեկինում, ուր ժամանել է աշխատանքային այցով. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Չինաստանում, երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, խորհրդատվություններ կանցկացվեն նաև այդ հարցով:
Զարիֆն ընդգծել է, որ միջազգային հանրությունը սահմանափակվել է միայն հայտարարություններով, ոչ թե գործնական քայլերով, որոնք պետք է կարգավորեին Իրանի հետ տնտեսական կապերը, ինչպես նախատեսված է միջուկային գործարքով: