| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Կորոնավիրուսով վարակի թվերը ընդամենը արտահայտությունն են, թե ՀՀ-ում վերջին 14 օրում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, որը քննարկում էր արտակարգ դրությունը ՀՀ-ում ևս մեկ ամսով երկարացնելու հարցը։
Երեկվա դրությամբ պատկերտ հետևյալն է․ արձանագրվել է վարակի 628 նոր դեպք, առողջացել են 173-ը, մահվան դեպքերը 13-ն են։ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, 1 800-ը՝ հիվանդանոցային։
Փաշինյանն ասաց, որ միտում կա՝ երբ թվերի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման կտրուկ նվազում են արձանագրում։
«Այս իրավիճակն ուղիղ կապ ունի մեր հանրային վարքագծի հետ․ վարչական լծակները ևս պետք է գործադրվեն, բայց հիմնական անելիքը մեզնից յուրաքանչյուրինը պիտի լինի»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ինչքան մեծ է վարակվածության թիվը, այնքան էլ՝ մահերինը․ «Մենք մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք մահերի թիվը։ Բոլոր հնարավոր միջոցներով այս ուղերձը պետք է մեր քաղաքացիներին տեղ հասցնենք»։
Վարչապետը հայտարարեց, որ առանձնահատուկ կարևորություն է ստանում տեղորոշելը՝ ովքեր են ասում վիրուս չկա․ «Պետք է հասկանանք նրանց շարժառիթները և զբաղվենք սրանով․ օպերատիվ մեր մարմինները պետք է տեղորոշեն այսպիսի ինֆորմացիա տարածողներին»։
Նշենք, որ կառավարությունը հաստատեց արտակարգ դրությունը հունիսի 13, ժամը 17։00-ից մինչև հուլիսի 13, ժամը 17։00-ն երկարացնելու հարցը։
Մանրամասն՝ տեսանյութում․