Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները իրենց երկրներում Ադրբեջանի դեսպանատների առաջ ցույցեր են անում։ Հաճախ այդ ցույցերի ընթացքում տեղի են ունենում միջադեպեր, ընդհարումներ ադրբեջանցիների հետ: Ցույցեր են տեղի ունեցել Կալիֆորնիայում, Մադրիդում, Փարիզում, Ամստերդամում, Հաագայում, Լոնդոնում, Վարշավայում։
Որոշ գործիչներ քննադատում են այս ցույցերը՝ պատճառաբանելով, թե այդ գործողություններով տեղի է ունենում սադրանք և ստվերվում է հայկական լոբբիստների և դիվանագետների արված աշխատանքը։ Այս մասին Aravot.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։
«Ինչքան ես գիտեմ միշտ նախահարձակը ադրբեջանցիներն են, մի պատճառ ավելի, չի նշանակում, որ պետք չէ այդ ցույցերը արվեն։ Տեղի իրավապահ մարմինների գործն է մնացածը»,- ասել է նա։ Անդրադառնալով քննադատությանը՝ Կիրո Մանոյանն այսպես է արձագանքել․
«Ո՛չ լոբբիզմից են հասկանում այդ ասողները, ո՛չ ընդհանրապես հանրային կարծիք ձևավորելուց են հասկանում։ Եվ փաստն այն է, որ շատ տեղերում Հայ դատի հանձնախմբերն են այդ ցույցերը կազմակերպում։ Դրա համար էլ իրենց կարծիքը հարգելի է, բայց իրականության հետ կապ չունի»։