կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 17:29
Աշխարհ

Իրանն առավելություն ունի ԱՄՆ–ի հետ հակամարտության նոր սրացման դեպքում․ նախկին դիվանագետ

Իրանն առավելություն ունի ԱՄՆ–ի հետ հակամարտության նոր սրացման դեպքում․ նախկին դիվանագետ

Թեհրանն առավելություն ունի ԱՄՆ-ի հետ հակամարտության սրացման դեպքում և ունակ է հարձակվել այն երկրների վրա, որոնք Վաշինգտոնին կօգնեն նոր հարվածներ հասցնել Իրանին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, Պենտագոնի ղեկավարի նախկին օգնական Չաս Ֆրիմանը։

«Իրանը գերակայության հասավ էսկալացիայի հարցում և կարող է վերսկսել հարձակումները ցանկացած երկրի վրա, որը կաջակցի ԱՄՆ–ի հարձակմանը, այդ թվում՝ Իսրայելի»,- ասել է Ֆրիմանը։

Նրա խոսքով՝ հիմա Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործընթաց չկա՝ չնայած Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերին։

«Իրանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի պայմանները»,- նշել է դիվանագետը։

Ֆրիմանը կարծում է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կշարունակի ուժեղացնել տնտեսական ճնշումը ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության վրա՝ Թեհրանին տրամադրելով ազդեցության լրացուցիչ լծակներ։