Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրենքը նախ ուղղված է այն հայրերին ու մայրերին, որոնց որդիները զոհվել են․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:
«Ես առաջարկում եմ, որ միակ որդիների դեպքում՝ երբ զոհվածն ունի մեկ եղբայր, միանշանակ պետք է նրան հնարավորություն տալ ոչ թե պարտադիր ազատվելու, այլ ցանկության դեպքում ծառայելու բանակում: Մյուս բոլոր եղբայրների դեպքում ես առաջարկում եմ, որ ծառայությունն անցնի կենտրոնական ապարատում՝ անվտանգ վայրում կամ, ցանկության դեպքում, իր բնակավայրին մոտ գտնվող զորամասում՝ շտաբային աշխատանքների համար: Ես նաև առաջարկում եմ խնդիր դնել, որ յուրաքանչյուր պատանի, երիտասարդ զենքին տիրապետի, ինչպես իմ հասակակիցները՝ արդեն դպրոցում՝ 9-10-րդ դասարանում, ռազմագիտություն առարկայի ժամանակ»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: