Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադեկվադ» ՀԿ-ի անդամները ձերբակալվել են։ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀԿ անդամներին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Արթուր Դանիելյանը նշել է, որ ըստ ամենայնի, ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն ահաբեկել են:
Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել այն մասին, որ Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 9 հոգու ձերբակալել են Ոստիկանության բակում:
«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։
Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։
Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։
ՄԵՆՔ ԿԱՆՔ և ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ»,- ասված է հայտարարության մեջ: