|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Ազատ Ադամյանը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին ոստիկանության Կենտրոնի բաժնից:Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, թե ինչ-որ քաղաքացի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ասելով, որ իրենք համերգասրահում ահաբեկել են ինչ-որ մեկին: Քաղաքացու հաղորդման հիմքով ոստիկանները նախ հեռացրել են «Ադեկվադ» ՀԿ անդամներին համերգասրահից, ապա բերման ենթարկել ոստիկանություն:
Նշենք, որ ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել են դասական երաժշտության համերգ՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Նույն օրը՝ ժամը 18:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել դեսպան Սվիտալսկու եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը: