|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով «Ադեկվադ» միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ:
Այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:
«Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը»,- ըստ Yerkir.am-ի՝ ասված է «Ադեկվադի» հաղորդագրությունում: