|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Եվրոպական Միության գրասենյակի առջև «Ադեկվադ» խմբի անդամները պաստառներ են փակցրել:
Խմբի անդամ Արթուր Դանիելյանի խոսքով` այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես, այլ նաև՝ բարոյապես, քաղաքականապես, կադրային առումով։ «Հայաստանում սահմանադրական կարգի տապալման պրոցեսը ակնհայտորեն Եվրամիության օրակարգի մեջ էր: Մենք դեռ մեկ տարի առաջ էինք ասում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրական կարգի տապալում է, և երեկվա` վարչապետի կոչից հետո շատ քաղաքացիներ սկսել են ասել, որ նա սահմանադրական կարգի տապալման կոչ է անում: Իրերն իրենց անունով պետք է կոչել, սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ, երբ իշխանության զավթման պրոցեսը սկսվեց», - ասաց նա:
