Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադեկվադ» նախագծի հիմնադիրներից Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ինքն ու գաղափարակիցները հիմնել են «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ՝ հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով:
Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:
Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը՝ բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:
Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կամ կլինի լավագույնը, կամ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կամ ճնշող, կամ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:
Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում»,- գրել է Դանիելյանը: