|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ադեկվադ» ՀԿ–ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում էր, որ քիչ առաջ ՀԿ–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։
ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։
Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։
Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք»,-ասված է հաղորդագրության մեջ: