Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ-ի եւ նրա որոշ դաշնակիցների՝ Իրանի հրթիռային ծրագրի վերեաբերյալ նոր հայտարարությանը:
«ԱՄՆ-ն, որը, դուրս գալով Միջուկային համապարփակ համաձայնագրից, խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը, կամ նրա դաշնակիցները, որոնք խախտում են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման բանաձեւի դրույթները, այնպիսի դիրքերում չեն, որ, եմենցիներին սպանդի ենթարկողներին զենք մատակարարելուն զուգահեռ, պնդեն բանաձեւի՝ հրթիռային խնդրին վերաբերող բովանդակության` իրենց կամայական մեկնաբանությունները»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մեկ այլ` նույն հարթակի գրության մեջ Զարիֆը նշել է. «Ի տարբերություն Պոմպեոյի պնդումների՝ 2231 բանաձեւը՝ ա. Իրանին կոչ է անում, այլ ոչ թե պարտադրում է, բ. չծավալել որեւէ գործունեություն բալիստիկ հրթիռների նախագծման հետ կապված, որոնք կարող են կրել միջուկային գլխիկներ: Մեր հրթիռները չեն նախագծված միջուկային գլխիկներ /որոնց երբեւէ մենք չենք ձգտել/ կրելու համար»:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը եւ Վաշինգտոնը մեկ նպատակ ունեն Իրանի հանդեպ՝ խանգարել նրան ստանալ միջուկային զենք, իջեցնել Իրանի բալիստիկ ակտիվությունը, զսպել Իրանի տարածաշրջանային ակտիվությունը եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նա Իրանին կոչ էր արել նոր բանակցություններ սկսել:
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը մեկնաբանել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին՝ նշելով, որ Ֆրանսիան, նոր թեմաներ առաջադրելով, ոչ միայն որեւէ օգնություն չի ցուցաբերում Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործմանը, այլեւ հետագա անվստահության ճանապարհ է հարթում համաձայնագրի մնացած կողմերի միջեւ։