|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան դրան կպատասխանի առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը. հաղորդում է Reuters-ը:
«Առաջիկա օրերին և ամիսներին կլինեն տարբեր ձևերի ու մակարդակի արձագանքներ,- ասել է նա:- Թուրքիայի իշխանությունները կարձագանքեն այս շատ ցավալի ու անարդար հայտարարությանը»։
Քալընի խոսքով՝ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը չի հաստատվում պատմական փաստերով: Ըստ նրա՝ Թուրքիայի խորհրդարանն այս շաբաթ հայտարարություն կանի ԱՄՆ-ի դեմ քայլերի վերաբերյալ։