|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած` Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին, որը հայտարարել էր. «Այսպես կոչված` Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։
Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փայլանը երկու գրառում է արել Twitter-ում։ Առաջինում նա հարց է հղել Էրդողանի խոսնակին. «Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում»:
Հաջորդ գրառմամբ էլ Փայլանը հետևյալ միտքն է հայտնել. «Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել... Տեղի ունեցածը նախևառաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է` սպասում ենք արդարության»: