կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-18 10:11
Տարածաշրջան

«Team B»-ն մի բան է ասում, Թրամփը՝ այլ բան. Զարիֆը պատասխանել է Թրամփին

«Team B»-ն մի բան է ասում, Թրամփը՝ այլ բան. Զարիֆը պատասխանել է Թրամփին

Երբ «Team B»-ն մի բան է ասում, իսկ Թրամփը՝ մի այլ բան, ակնհայտ է, թե դա ով է, որ չգիտի, թե ինչ է մտածում: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան վերջին գրառումը:

«Մենք մի քանի հազարամյակ է գիտենք, թե ինչ է պետք մտածենք, իսկ ԱՄՆ-ի հետ կապված՝ 1953 թվականից ի վեր դա հստակ գիտենք: Ներկա պահին դա լավ իրադարձություն է»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Նշենք, որ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «ԶԼՄ-ներն Իրանի հետ կապված ոչ ճիշտ տեղեկատվությամբ հարվածում են երկրին (ԱՄՆ-ԽՄԲ.): Բայց առնվազն Իրանը շփոթված է այն բանի շուրջ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ, որը չի կարող այնքան էլ վատ լինել»: