|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքական «Yeniçağ Gazetesi» կայքի սյունակագիր Արսլան Թեքինն իր հոդվածներից մեկում անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի` հայ լինելու վերաբերյալ պնդումներին։
Հիշեցնելով, որ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հունիս ամսին, ընթանում էր Օջալանի դատավարությունը, թուրք հոդվածագիրը ներկայացրել է մի դրվագ դրանից. հաղորդում է ermenihaber.am կայքը:
ՔԱԿ-ի գործողությունների արդյունքում սպանված թուրք զինվորների շահերը պաշտպանող և դատարանում որպես մեղադրող կողմ հանդես եկող փաստաբան Ֆուաթ Թուրգութը բազմաթիվ հարցեր տալուց հետո վերջին մի հարց է ուղղել Օջալանին՝ հարցնելով, թե արդյո՞ք ճիշտ է, որ նրա հայրը հայ է։
Նիստը նախագահող դատավոր Մեհմեթ Թուրգութ Օքյայը հակադարձել է փաստաբանին՝ նշելով, որ մարդու ազգային պատկանելությունը կարևոր չէ, մարդկությունն է կարևոր։ Դատավորը հրաժարվել է այդ հարցն Օջալանին ուղղել, սակայն նա ոտքի է կանգնել, որպեսզի պատասխանի հարցին։ ՔԱԿ-ի հիմնադիրը սկսել է նրանից, որ իր մայրը թուրքական ծագում ունի՝ թուրքմեն է, իրենց հարևան գյուղից։ Սակայն դատավորը ընդհատել է նրան՝ թույլ չտալով ավարտել խոսքը։
Այդպես էլ Օջալանը չի հասցրել իր հոր ծագման մասին խոսել։ Սակայն հոդվածագիրը նշում է, որ մեկ այլ լրագրող այլ առիթով Օջալանին ուղղել է նույն հարցը, որին ի պատասխան` քուրդ առաջնորդն ասել է, որ իր հայրը հայ չէ, բայց հայերի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել։ Փոխարենը նա ակնարկել է «Ազգայնական շարժում» կուսակցության և «Գորշ գայլերի» առաջնորդ Արփարսլան Թյուրքեշի` հայ լինելու մասին՝ նշելով, որ նա Հայաստանի նախագահի հետ հանդիպած առաջին թուրք առաջնորդն է եղել: