|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երկրորդ այցն Իմրալըի բանտ, որտեղ ցմահ ազատազրկում է կրում Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, տեղի կունենա այս կամ հաջորդ շաբաթ: «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Փարիզում 3 քուրդ կանանց սպանությունից հետո նոր հանդիպման մասին երկար ժամանակ ոչ մի խոսք չէր գնում: Թուրքական կառավարությունը մտադիր է բանակցությունների շնորհիվ երկրից հեռացնել քուրդ զինյալներին` փոխարենը ընդլայնելով Թուրքիայի քրդերի իրավունքները: