Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը երեկ նամակ էր հղել հայ ժողովրդին, որում դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո հայերի` կրկին ոտքի կանգնելը համարել էր հրաշք: Նա իր նամակում պնդել էր, որ երբեք հայերի հանդեպ թշնամանք չի ունեցել, այլ ընդհակառակը` իրենք պայքար են մղում թե' քրդերի, թե' հայերի և թե' տարածաշրջանի այլ ժողովուրդների ազատության համար:
«Ակօս»-ի խմբագիր Քոփթաշն այս նամակը կարևոր է համարել և ասել. «Թեեւ Օջալանը գտնվում է բանտում, սակայն Թուրքիայի կարևորագույն քաղաքական գործիչներից է: Նրա կիրառած «ցեղասպանություն, առճակատում և արդարություն» բառերը չենք կարող պատկերացնել, որ մի օր էլ քաղաքական մյուս դաշտերում կօգտագործվեն: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նա այս նամակը հղել է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ ամբողջ Թուրքիային: Շատ կարևոր է նաև, որ նա 1915 թվականը նկարագրել է` օգտագործելով «Ցեղասպանության ծրագիր, կեղտոտ և դաժան» բառերը, և հայերի` այդ «դաժանությունից» ազատվելը համարել հրաշք: Սա շատ կարևոր է»:
Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը ցմահ դատապարտված է Իմրալը կղզում: