|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ են տարածվում, որ Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա։
Ի պատասխան փոխնախարարը նշեց․ «Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ նման տեղեկություն չեմ ստացել»։
Շարունակելով հարցադրումները՝ Թագուհի Թովմասյանը նշեց․ «Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ լարվածության մասին է խոսքը, ինչի՞ց է սկսվել։ Նռնակի պայթյունից մի քանի վիավորներ ունենք, ի՞նչ կապ ունի կոնկրետ լարվածության հետ»։ Նաև հավելեց, որ պաշտպանության նախարարությունը սահմանային միջադեպերի վերաբերյալ լրատվություն հաղորդելիս երբեք օպերատիվությամբ աչքի չի ընկել։
Մանրամասները՝ տեսանյութում։