Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 14:34
Տարածաշրջան

Փայլանը քննադատել է հայերին և հույներին կոտորողին իր պապը համարող` իշխող կուսակցության փոխնախագահին

Փայլանը քննադատել է հայերին և հույներին կոտորողին իր պապը համարող` իշխող կուսակցության փոխնախագահին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիին ատելություն պարունակող հայտարարությունների համար:

Ջանիքլին մասնավորապես հայտարարել է, որ Թոփալ Օսման աղան, որը Տրապիզոնում պայքար էր մղում պոնտոսցի հույների դեմ, իր պապն է:

«ԱԶԿ-ական Ջանիքլին, որը գովում է Թոփալ Օսմանին` Սև ծովում հույներին և հայերին, Քոչգիրիում էլ քրդերին կոտորող գող ավազակախմբի առաջնորդին: Տրապիզոնցի պատգամավոր Ալի Շյուքրյու Բեյի սպանության համար մեջլիսը նրան կախաղան բարձրացնելու որոշում էր կայացրել: ԱԶԿ-ական Ջանիքլին մարդասպանին, ավազակախմբի առաջնորդին իր պապն է համարում»,- նշում է Փայլանը:

Նշենք, որ Թոփալը 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր դահիճներից էր: 1919 թ. նրան ձերբակալելու որոշում է կայացվում, սակայն Աթաթուրքը նրան ուղարկում է պոնտոսցի հույների դեմ պայքարելու, այնուհետև` ալևի քրդերի: Աթաթուրքի կամակատարը լինելով հանդերձ` նա մահափորձ է կազմակերպվում Աթաթուրքի դեմ, սակայն բռնվում է և մեջլիսի առաջ ոտքերից կախվում: