|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության խորհրդարանում սկանդալ է գրանցվել` Նիկոսիայից պատգամավոր Դողուշ Դերյան հայտարարել է, որ «Կիպրոսի հույները, հայերն ու մարոնիները անտուն են մնացել, զոհեր տվել, բռնաբարվել»:
Ըստ Haberler-ի՝ պատգամավորի այս ելույթը խորհրդարանում վրդովմունք է առաջացրել, և ներկաներից ոմանք նրանից պահանջել են անհապաղ ներողություն խնդրել «թուրք զինվորին բռնաբարող անվանելու համար», մինչդեռ Հանրապետական թուրքական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու Կիպրոսի սոցիալիստական կուսակցությունը իրենց աջակցությունն են հայտնել պատգամավորին:
«Խաղաղության և միասնության համար հարկավոր է առերեսվել անցյալի հետ»,- «Վաթան»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը:
Խորհրդարանում ելույթից հետո պատգամավորի հասցեին սպառնալիքների տարափ է սկսվել: