|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեկնաբանել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությունը։
Ելույթի ընթացքում, խոսելով ահաբեկչության մասին, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում կան ահաբեկիչներ, որոնք «թրից փրկված» են (թրք. kılıç artığı):
«Էրդողանը երեկ երեկոյան ատելություն պարունակող իր ելույթում դարձյալ օգտագործել է «թրից փրկված» արտահայտությունը։ «Թրից փրկվածը» Հայոց ցեղասպանությունից փրկված և իմ մեծ տատիի նման որբերին էին ասում։ Ամեն անգամ, երբ լսում ենք այդ արտահայտությունը, մեր վերքերը դարձյալ արնահոսում են։ Դա շատ դաժան արտահայտություն է», - գրում է Փայլանը։
Նշենք նաև, որ այս արտահայտությունը հաճախ ասում են նաև ալևիներին։ «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին նմանատիպ արտահայտություն էր արել ալևիների և դերսիմցիների հասցեին՝ նկատի ունենալով, որ 1930-ական թվականներին Դերսիմի կոտորածներից հետո ալևիներն ու դերսիմցիները փրկվել են։