Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիրաբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ (մայիսի 6-ին չեղյալ են հատարարվել) ընտրված Էքրեմ Իմամօղլուի հայտարարությանը: Գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտարարել էր, որ ինքը կապ ունի 20-րդ դարի սկզբին Տրապիզոնի շրջանում հայկական և հունական կոտորածների գլխավոր կազմակերպիչներից մեկի` Թոփալ Օսման աղայի հետ:
«Էքրեմ Իմամօղլուն էլ է ասել, որ «կապված է Թոփալ Օսմանի հետ»: Եթե Իմամօղլուն գիտի Թոփալ Օսմանի կատարած անմարդկային հանցանքները, ուրեմն մեր գործը բարդ է: Եթե առանց իմանալու է կապված, կասեմ նրան` թող կարդա այս հավելյալ հոդվածը: Դժվար է: Մեր գործը շատ դժվար է»,- գրել է իր թվիթերյան էջում Փայլանը և գրառմանն ավելացրել 2016 թ. լույս տեսած հոդված, որում ներկայացվում են Օսմանի կատարած վայրագությունները:
Նշենք, որ երեկ Փայլանը նաև քննադատել էր իշխող «Արդարություն և զարգացու»մ կուսակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիին, որը գովեստի խոսքեր էր ասել թուրք մարդասպանի հասցեին:
Հիշեցնենք, որ Թոփալը 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր դահիճներից էր: 1919 թ. նրան ձերբակալելու որոշում է կայացվում, սակայն Աթաթուրքը նրան ուղարկում է պոնտոսցի հույների դեմ պայքարելու, այնուհետև` ալևի քրդերի: Աթաթուրքի կամակատարը լինելով հանդերձ` նա մահափորձ է կազմակերպվում Աթաթուրքի դեմ, սակայն բռնվում է և մեջլիսի առաջ ոտքերից կախվում: