|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան էջում քննադատել է երկրի իշխանություններին երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամի համար:
«Մազութը թանկացել է 22 քուրուշով, թեյը` 15-ով: Էլեկտրաէներգիայի թանկացման մասին մեկ-երկու օրվա ընթացքում կլսենք: Դրանից հետո հարկերն են ավելացնելու: Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում: Ու այս բոլորը հանուն ինչի՞. Ս-400 համակարգեր և Ֆ-35 կործանիչներ ենք գնելու: Մի երկիր, որտեղ տնտեսությունը փլուզված է, չես կարող հրթիռներով ու ինքնաթիռներով պաշտպանել»,– նշել է Փայլանը: