| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը, ոը նաև մեջլիսի Բյուջետային հանձնաժողովի անդամ է, քննադատել է երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը:
«ԱԶԿ-ն Թուրքիայում ժողովրդավարությանն ուղղված քայլեր չի անում, առկա խնդիրները լուծելու փոխարեն «բռնություն» է արտադրում, անօրեն քայլերն անդրադառնում են տնտեսության վրա: Տեղացի և օտար ներդրողները չեն վստահում Թուրքիային: Այս պահին Ս-400-ների հարցն է օրակարգում: Դրանք գնելու պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի: Ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվենք: Բյուջետային հավասարակշռությունը ցնցվել է, փոխարժեքը տատանվում է, մարդիկ փորձում են բանկերից գումար հանել, բայց տեսնում են, որ այդ գումարները չեն փոխվում: Լուծում չգտնող ցանկացած իշխանություն ավելի շատ է զենք գնում: Քադաֆին էլ էր բյուջեում առանձին գումարներ հատկացնում զենքերի գնմանը: Սակայն ինքն էլ, համակարգն էլ չհամապատասխանեցին, և Լիբիան այսօր հրդեհի կետ է:
«Տիտանիկ» ֆիլմը դիտողները կիմանան: Նավը բախվեց սառցաբեկորին: Ներքևից լուրջ ճեղք բացվեց, և ներքևի հարկերը սկսեցին ջրով լցվել: Աղքատները գոռում էին, իսկ հարուստները վերևում, առանց ուշադրություն դարձնելու, դեռ երգեր էին լսում, շարունակում էին զվարճանալ: Ահա դա է «Տիտանիկ»-ի սինդրոմը: Երկիրը խորը վերք ունի` սառցաբեկորին է բախվել: Այս նավը կարող է խորտակվել, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: Պետք է կա'մ զգուշացնենք նավի հրամանատարին, կա'մ փոխենք այն»,– Փայլանի խոսքերն է մեջբերում mezopotamyaajansi18.com կայքը: