կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 17:43
Տարածաշրջան

Թուրքիան հայերին, հույներին, հրեաներին և ասորիներին ստիպում է աջակցել Թուրքիային՝ Իդլիբի գործողության համար

Թուրքիան հայերին, հույներին, հրեաներին և ասորիներին ստիպում է աջակցել Թուրքիային՝ Իդլիբի գործողության համար

Թուրքիայի նախագահի Հանրային կապերի բաժինը երկրի ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների, հրեաների և ասորիների համայնքային կազմակերպություններին նամակ է ուղարկել, որով պահանջում է աջակցություն ցույց տալ թուրք զինվորականներին Սիրիայի Իդլիբ շրջանում ընթացող ռազմական գործողությունների համար. հայտնում է T24.com.tr կայքը:

«Սիրիայի հողերից դեպի մեր երկրին սպառնացող ահաբեկչական վտանգը չեզոքացնելու համար պետք է աջակցություն ցուցաբերենք «Գարնանային վահան» գործողությանը, ինչպես դա արել ենք «Ձիթենու ճյուղ», «Եփրատի վահան», «Խաղաղության ակունք» գործողությունների ժամանակ», ըստ Yerkir.am-ի՝ նշվում է նամակում:

Համայնքային կառույցներից պահանջվում է ստորագրել այդ տեքստի տակ: Նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին թուրքական բանակը Իդլիբում տվել էր 36 զոհ:

Նամակում նշվում է, որ Թուրքիան, ոգեշնչված պատմությունից և քաղաքակրթությունից, աշխարհում և տարածաշրջանում մշտապես եղել է խաղաղության առաջամարտիկ:

«Մեր ազգը մշտապես եղել է պետության կողքին և շարունակելու է լինել: Մենք, որպես քաղհասարակական կազմակերպություններ, հպարտանում ենք այս սուրբ ազգի մի մասը կազմելու համար», - գրված է նամակի տեքստում: