|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 26-ին, համալիրի ֆիտնեսի լողասրահում տեղի է ունեցել լողի ընկերական մրցաշար:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վալլեքս Գարդեն» համալիրի մարզասրահի լողի մարզիչ Արթուր Գասպարյանն ասել է, որ մրցաշարում ընդգրկված է 4 թիմ՝ Ստեփանակերտից, Գորիսից և Կապանից:
«Մրցույթին մասնակցում է 7-13 տարեկան մոտ 24 երեխա: Արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է նմանատիպ մրցաշար: Այն, հիմնականում, անց է կացվում լողի 3 մրցաձևերում՝ կրոլ, բրաս, բատերֆլյայ:ց, բարձր մակարդակի հասցնելու ֆիզիկական պատրաստականությունը»,-մասնավորապես ասել է նա: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: