կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 12:13
Սպորտ

Լողի Հայաստանի առաջնություն. արդյունքներ

Լողի Հայաստանի առաջնություն. արդյունքներ

Մայիսի 8-10-ը Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում (ՕՀՄՄՄ) տեղի է ունեցել լողի Հայաստանի մեծահասկաների առաջնությունը,  որին մասնակցել է Երևանի, Գյումրու և Վանաձորի 120 լողորդ

 

Մրցումների եզրափակիչ օրվան ներկա է գտնվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով անձամբ է պարգևատրել մրցումների վերջին օրը հանրապետական ռեկորդ սահմանած Վանիկ Բարսեղյանին (200 մ բրասում) և Արամ Կոստանյանին (200 մ թիկնալողում):  Պարգևատրման արարողությունից հետո Գաբրիել Ղազարյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի» կոչում է շնորհել Արթուր Բարսեղյանին: Այս մասին հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:

 

Մրցումների վերջին օրն առանձին լողաոճերի հաղթողներն են դարձել՝

Լողաոճ 

Տղամարդիկ 

Կանայք

100 մ ազատ ոճ

Վլադիմիր Մամիկոնյան(ՕՀՄՄՄ, անձնական մարզիչներ՝ Ա. Ավետիսյան, Մ. Գաբրիելյան) 

Մոնիկա Վասիլյան («Ակվալենդ»,անձնական մարզիչներ՝

Ռ. Վասիլյան, Մ. Գաբրիելյան)

200 մ բրաս 

Վանիկ Բարսեղյան(«Նեպտուն», անձնական մարզիչներ՝ Ա. Վահանյան, Ի. Սաֆարյան) 

Տաթևիկ Բադանյան(«Նեպտուն», անձնական մարզիչներ՝ Ա. Վահանյան, Ի. Սաֆարյան) 

50 մ բատերֆլյայ

Արթուր Անտոնյան (ՖԻՄԱ, ՕՀՄՄՄ, անձնական մարզիչներ՝ Ա. Ավետիսյան, Մ. Գաբրիելյան)

Մոնիկա ՎասիլյանԱկվալենդ»,անձնական մարզիչներ՝

Ռ.Վասիլյան, Մ.ԳաբրիելյանՃ

200 մ թիկնալող

Արամ Կոստանյան (ՕՀՄՄՄ, անձնական մարզիչներ՝ Ա. Ավետիսյան, Մ. Գաբրիելյան)

Անի Պողոսյան («Նեպտուն», անձնական մարզիչներ՝ Ա. Վահանյան, Ի. Սաֆարյան) 


800 մ ազատ ոճ 

------------

Ջուլիետա Գևորգյան(«Նեպտուն», անձնական մարզիչներ՝ Ա. Վահանյան, Ի. Սաֆարյան)

1500 մ ազատ ոճ

Գևորգ Մարկոսյան(«Ակվալենդ», անձնական մարզիչներ՝ Ռ. Վասիլյան, Մ. Գաբրիելյան)


 ------------- 

4 + 100 համալիր փոխանցալող

Վլադիմիր Մամիկոնյան 

Արթուր Անտոնյան 

Արամ Կոստանյան 

Արթուր Բարսեղյան 

(ՕՀՄՄՄ, անձնական մարզիչներ՝ Մ. Գաբրիելյան, Ա. Ավետիսյան, Վ. Գևորգյան)

 

Անի Պողոսյան

Ջուլիետա Գևորգյան

Տաթևիկ Բադանյան

Աննա Ասատրյան 

(«Նեպտուն», անձնական մարզիչներ՝ Ի. Սաֆարյան, Ա. Վահանյան)