| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում: Վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն: Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի մարզիկին, վստահություն հայտնեց, որ նման տեմպերով Սերլին հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայությունը նաև երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են:
Տեղեկացնենք նաև, որ այսուհետ սիրիահայ պատանիներին Դինամո մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները կազմակերպել անվճար: