|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:
Առաջնությանը մասնակից Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել են մարզադաշտ՝ պտույտ կատարելով վազքուղով: Այնուհետև հնչել է օրհներգը:
Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիսավոր միջոցառման վերջում տեղի է ունեցել ֆուտբոլային հրավառություն: