|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը 50 մ ազատ ոճում Հայաստանի չեմպիոններ դարձան Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը: 100 մետր բրաս ձևում ոսկե մեդալակիր դարձան Վանիկ Բարսեղյանը և Էլեն Եսայանը: 100 մետր թիկնալողում անգերազանցելի էին Արթուր Անտոնյանը և Անի Պողոսյանը: 400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Արտաշես Ադամյանը և Մոնիկա Վասիլյանը: Նույն տարածության համալիր լողում Հայաստանի չեմպիոններ դարձան Լևոն Խաչատրյանը և Նանե Վարդանյանը: 200 մետր բատերֆլայ ձևում հաղթեց Արթուր Բարսեղյանը, իսկ 4 x 50 մ ազատ ոճում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Առաջնությունն անցկացվելու է մինչև ապրիլի 30-ը: Այս տարի առաջնությանը մասնակցում են Երևանի, Գյումրու և Վանաձորի 120 լողորդներ: