|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, Համահայկական 5-րդ խաղերի շրջանակներում, ավարտվեց լողի մրցութային առաջին փուլը: Մասնակիցները մրցեցին հետևյալ լողատարածություններում. 50մ(կրոլ),100մ(բրաս), 200մ(ազատ ոճ)` միայն տղամարդիկ, էստաֆետա` միայն կանայք: 50մ կրոլ լողաոճում իրեն հավասարը չունեցավ Երևանը ներկայացնող Մոնիկա Հարությունյանը, ով սահմանեց Հայաստանի և Համահայկական խաղերի նոր ռեկորդ:Նույն տարածությունում տղամարդկանցից փայլուն հանդես եկավ Խոսե Մելքոնյանը (Մոնտեվիդեոյից), նա առաջինն էր նաև 100մ բրաս ձևում:Կանանցից` նույն տարածությունում, հաղթեց Մարիա Հարությունյանը Տարտուից: 200մ ազատ ոճում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Էմին Նավշադյանը: Էստաֆետայում առաջինն էր Երևանի հավաքականը:
Բացման հանդիսավոր արարողությունը տպավորել էր մասնակիցներին: Գոհ էին և՛ ընդունելությունից, և՛ կազմակերպչական աշխատանքներից:
Ռեկորդակիր Մոնիկան` ցնցված էր իր հաղթանակից և ուրախությունը շտապում էր կիսել ընտանիքի անդամների հետ:Նրա խոսքերով` հասցրել է ծանոթանալ և ընկերանալ մասնակիցների հետ: 50մ (կրոլ) և 100մ(բրաս) լողաոճերում հաղթած Խոսե Մելքոնյանը` գոհունակությամբ նշեց,որ հարմարվել է տեղի պայմաններին և ուրախ է լինել հայրենիքում:
Առջևում մրցութային երկրորդ օրն է:
Շուշան Հակոբյան