|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր՝ մայիսի 6-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է տոնական համերգ՝ նվիրված Պարի միջազգային օրվան և Մայիսյան եռատոնին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունեցել Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի տարբեր տարիքային խմբերի սաներ:Իր խոսքում ԱՀ վաստակավոր արտիստ, նախաձեռնության հեղինակ Տատյանա Միրզոյանն ասել է, որ համերգին առաջին անգամ ելույթ են ունենում նախապատրաստական խմբերի սաները, որոնց կազմում 4-ից մինչև 9 տարեկան երեխաներն են:Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր սաներին և նաև այստեղ ներկա զինվորներին, որոնց շնորհիվ կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ: Համերգը նախատեսել էինք կազմակերպել ապրիլի 29-ին՝ պարի միջազգային օրը, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված, այն հետաձգվել էր»,- նշել է Տ. Միրզոյանը:Համերգին ներկա էին զինծառայողներ, քոլեջի սաների ծնողներ, հյուրեր: