կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-23 16:14
Մշակույթ

«Գրեմմի»-ի մրցանակակիր «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

«Գրեմմի»-ի մրցանակակիր  «Պարկեր» քառյակը համերգ կտա Երևանում

Մայիսի 28-ին առաջին անգամ Հայաստանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը (Parker Quartet)՝ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում: 

Հիմնադրվելով 2002թ.-ին` խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր խմբերից մեկը՝ տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով:

Քառյակի վերջին նախագծերից է «Շուբերտի Էֆեկտը», յուրահատուկ են «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի և «Naxos»-ի հետ թողարկած ձայնագրությունները: «Պարկերի»՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 and 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի դրական արձագանքներին։ «Naxos»-ի հետ իրենց Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունն 2011-ին արժանացավ «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն կամերային կատարում անվանակարգում` սրանով դառնալով վերջին քառյակը, որը մրցանակի է արժանացել այս անվանակարգում։

2016թ․-ի ապրիլին Nimbus Records-ում թողարկվեց «Of Being is a Bird»-ի համար Ավգուստա Ռիդ Թոմասի գրած «Helix Spirals» ստեղծագործության ձայնագրությունը։

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, որի հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժիշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցնն ԱՄՆ-ում: Գործընկեր երաժիշտներից են ջութակահար Նադյա Սալերնո-Սոննեբերգը, դաշնակահար Անն-Մարի Մաքդերմոտը, «Մետաքսի ճանապարհ» անսամբլի անդամները, «Տոկյո» լարային քառյակի հիմնադիր Կիկուեի Իկեդան, կլարնետահար և կոմպոզիտոր Յորգ Ուիդմանը, ինչպես նաև կլարնետահար Չարլզ Նայդիխը։

Հիմնադրված լինելով և այժմ էլ գործելով Բոստոնում՝ «Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների «Գիլդ» մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի «Գրան Պրի» և «Մոցարտ» մրցանակները, ինչպես նաև «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։

Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի և Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ` քառյակը նախաձեռնություններ և ելույթներ է իրականացրել նաև ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի և Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաև անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։

Քառյակի ամենանշանավոր ուսուցիչներից են Քլիվլենդ քառյակի սկզբնական անդամները, Քիմ Քաշքաշյանը, Գյորգի Կուրտագը, Զախար Բրոնը, Ռոբերտ Լիպսետը, Մարկ Շտայնբերգը և Ռայներ Շմիդտը։