|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակակիր, Միխաիլ Պլետնյովը: Անվանի դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին կհնչեն Բախի, Էդվարդ Գրիգի և Մոցարտի ստեղծագործություններից:
Նշենք, որ Պլետնյովը հաճախակի է արժանացել պետական պատիվների և միջազգային մրցանակների, այդ թվում` «Գրեմիի» (2005): 2007թ. նա արժանացել է ՌԴ նախագահական մրցանակի և «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» շքանշանի: