Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի, սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի «Գրեմմի» մրցանակակիր երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն է:
***
Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն և օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի, այլ նաև Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի և Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային և ռադիո հեռարձակումներ:
Ռենե Ֆլեմինգը հանդես է եկել 2017թ.-ի Վիեննայի Շյոնբրոն պալատի բակում Ամառային գիշերվա ամենամյա համերգին Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ համատեղ:
2011-ի նրա համերգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում:
14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից` մինչև ռոք, ջազային կատարումներ: 2010-ին Դեկա և Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սև հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք և փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաև Սթիվեն Սթիլբերգի «Տինտինի Արկածները» ֆիլմում: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` Դրմվորկս անիմեյշտի «Երազների պահապանները» ֆիլմի համար, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաև 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի» մրցնակակիր Գվիլեմո Տորոյի հռչակավոր «Ջրի ձևը» ֆիլմում:
Ռենեի «Ներքին ձայնը» գիրքը հրատարակվել է «Վիքինգ Փենգուին»-ի կողմից 2004 թ.-ին, իսկ այժմ գիրքը 16-րդ անգամ տպագրության փուլում է: Որպես հեղինակի կարիերիայի և ստեղծագործական ընթացքի մանրամասն նկարագիր, գիրքը տպագրվել է նաև Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում և Ռուսաստանում: Չինարեն տարբերակը ներկայումս պատրաստման փուլում է:
Այս տարի, Ռենե Ֆլեմինգի «Սիգնեյչըրս» ալբոմը Միացյալ նահագնգների կոնգրեսի կողմից ընտրվել է ազգային ձայնագրությունների ֆոնդի համար որպես «Ամերիկայի պահպանության արժանի ունկնդրելի ժառանգության գանձ»: