|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում. իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:
Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան, Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, այդ թվում՝ «Արիզոնյան երազանք» և «Անդերգրաունդ» ֆիլմերի։