Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ է անելու քառյակը, եթե կառավարությունը չիրականացնի քառյակի համաձայնագրի 12 կետերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները, պատասխանելով այս հարցին, նշեցին, որ պահանջները չկատարելու դեպքում քառյակը կքննարկի հետագա քայլերը:
«Իհարկե, եթե անընդհատ խնդիրներ ես բարձրացնում, ու դրանք չեն լուծվում, միակ հարցը մնում է իշխանությունների փոփոխման հարցը: Բայց, դրա հետ կապված, կան տարբեր մոտեցումներ, օրինակ` մենք կարծում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկրին չի փրկի, եթե չգիտենք, թե դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Ահա, թե ինչու պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը անձերի փոփոխության պայմաններում ավելի վատ վիճակի չի հանգեցնի»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար տաբու հարցեր չկան, և այս փուլում նպատակահարմար է գտնում այդ 12 պահանջների առաջադրումը կառավարությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ Կոնգրեսի համար կարևոր է Սահմանադրությունը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, այդ դեպքում` անձերին ընտրում է ժողովուրդը:
Հարցին` հնարավո՞ր է համագործակցություն քառյակի ու նոր կառավարության միջև, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ քառյակը չի կարող եթերային հույսեր փայփայել, իրական հույսերի ապացույցը 12 պահանջների իրականացումը կլինի: Ըստ նրա` հին կառավարությունը չէր լսում ու չէր ընկալում ընդդիմության պահանջները: «Հիմա ասում են` ականջալուր է, իսկ մենք հրապարակավ հայտնում ենք, թե ինչին պետք է ականջալուր լինել: Կլինե՞ն ականջալուր, շատ լավ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի ավերել է երկիրը` սոցիալ-տնտեսական աղետի հասցնելով, և վարչապետի հրաժարականը պետք էր ավելի վաղ պահանջել: «Կապրենք, կտեսնենք: Նոր կառավարությունը կանի՞ նվազագույն քայլերը, լավ, եթե` ոչ, քառյակի որևէ ուժ որևէ կերպ կաշկանդված չէ»,- ասաց նա:
Իսկ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ թյուր կարծիք կա, թե ընդդիմությունը պայքարում էր հին կառավարության դեմ, սակայն նոր ձևավորված կառավարությանը պետք է ժամկետ տալ:
«Ես արդեն առիթ ունեցել եմ այս խորհրդարանում գելի գլխին ավետարան կարդալու: Այս կառավարությունից Կոնգրեսը սպասելիքներ չունի»,- ասաց Լևոն Զուրաբյանը: