|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հանդես եկավ քառակի «Գրեմմի» դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակին: Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս:
Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով:
Հետաքրքրական է, որ Ռենե Ֆլեմինգը և «Էմերսոն» լարային քառյակը միասին հանդես են եկել «Լիրիկական սյուիտ` սիրո պատմություն» նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և քառյակի համատեղ ելույթների օրերը` եվրոպական քաղաքներում:
Փառատոնի գործունեությունը Երևանը դարձրեց սիրելի և ընդունելի վայր երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների համար, ինչը իր բարերար ազդեցությունը թողեց մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին դիվանագիտական, հասարակական և այլ ոլորտների վրա:
Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն է: